ҽ

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Ձորէն եմ ցանել» երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (77)
Ունկնդրէ լուրը

Այսօր ձեզ ենք ներկայացնում հայ ժողովրդական մի շատ գեղեցիկ երգ, որը, հաւանաբար, երգել են դաշտում աշխատող աղջիկները՝ ցորեն հաւաքելիս։ Ինչպէս կարելի է ենթադրել, երգի հերոսուհին ջահել աղջիկ է, որն իր երգում նկարագրում է իրենց գիւղի շրջակայ բնութիւնը, որը սարի դոշին է, եւ թւում է, թէ նա պիտի ուրախ լիներ իր հարազատ բնապատկերի առջեւ, սակայն իր ուրախութիւնը խաթարուում է կարոտի պատճառով, քանի որ հեռու մի տեղում եղբայր ունի, որին վաղուց չի տեսել։

Նկատի ունենանք, որ հնում այս պարերգերի մէջ յաճախ «եղբայր» կամ «քոյր» էին անուանում սիրած տղային կամ աղջկան, որպէս զի կողմնակի ականջը, լսելով խօսակցութիւնը կամ երգի մէջ հնչող արտայայտութիւնները, գլխի չընկներ, թէ իրականում ում մասին է խօսքը եւ բամբասանք չսկսուեր հարեւանների, ծանօթ-բարեկամների շրջանում։

Երգը ներկայացուած է խորհրդային տարիներին Արթիկում գործած «Լմբատ» համոյթի կատարմամբ։

 

 

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

17/11/2024, 07:40