Յոյսի յոբելինական տարուայ բացումը՝ Գիւմրիի Սրբոց Նահատակաց աթոռանիստ մայր տաճարին մէջ
Յոյսի Յոբելենական տարուայ հանդիսաւոր բացումը Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդութեան համար տեղի ունեցաւ 2025թ. փետրուարի 1-ի երեկոյեան` Տեառնընդառաջի Նախատօնակին, Գիւմրիի Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Մայր Տաճարում` ձեռամբ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկեանի: Նախ կատարուեց տաճարի Սուրբ Դռան բացման խորհրդաւոր արարողութիւնը, որը շարունակուեց տաճարի ներսում` միասնական ապաշխարութեան աղօթքով, ապա մատուցուեց Սուրբ Պատարագ` առընթերակայութեամբ Հայաստանի հայ կաթողիկէ համայնքների Աւագերէց Գերպ. Հ. Ներսէս Վրդ. Գալստեանի և Ընդհանոր Մատակարար Գերպ. Հ. յովհաննես Վրդ. Մելիքեանի: Հանդիսաւոր արարողութիւններին իրենց աղօթական մասնակցութիւնն էին բերել Հայաստանում ծառայող հոգևորականները, Անարատ Յղութեան հայ միաբան քոյրերը և տարբեր համայնքներից Աթոռանիստ Տաճար ուխտի եկած հաւատացեալների բազմութիւնը:
Տաճարի Սուրբ Դռան բացումը խորհրդանշում է Աստծոյ ողորմութեան դռան բացումը ժողովրդի առջև, որ ողբաձայն երգեցողութեամբ հայցում է Տիրոջ ողորմութիւնը և ներումը` մեղքերի համար: Դռնբացէքի այս արարողութիւնը հայկական ծէսում սովորաբար կատարւում է Ծաղկազարդի երեկոյեան, բայց քանի որ այս տարին Հռոմի Սրբազան Քահանայապետի կողմից հռչակուած է Յոյսի Յոբելենական տարի և բացւում են Տաճարների ողորմութեան դռները` Աստուծոյ հետ հաշտութեան և մեղքերի լիակատար թողութեան համար, ապա բացառութեան կարգով հայկական այդ հոգեպարար ծիսակատարութիւնը կատարուեց Տեառնընդառաջի նախատօնակին` յաւելեալ այլ ապաշխարութեան զօրաւոր աղօթքներով, որոնք հաւատացեալները միասին ասացին` Սրբազան Հոր առաջնորդութեամբ:
Հավատացյալներին նաև բաժանվեցին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի <<ՅՈՅՍ ՈՉ ԵՐԲԵՔ ԱՄԱՉԵՑՈՒՑԱՆԷ>> կոնդակի հայերեն թարգմանության և Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի << Միասին ապրե՛նք Հույսի այս Հոբելյանական տարին>> հովվական ուղերձի տպագիր օրինակները: Վերջինիս մեջ Առաջնորդ Հայրը նաև բացատրում է լիակատար ներում ստանալու պայմանները:
Սրբազան Հայրը Սուրբ Պատարագի իր քարոզի մեջ նախ խոսեց այն մասին, որ Հոբելյանական տարին ուխտագնացության տարի է, Սուրբ Դռան բացումն էլ` ուխտագնացության մենարկ.
<<Մենք պետք է կատարենք Հույսի ուխտագնացություն: Այն, ինչ մտածում ենք, թե անկարելի է, որ պատահի, Հույսն ասում է, թե անպայման տեղի ունենալու՜ է, պետք է վստահ լինել>>:
Որպէս յոյսի աննահանջ կրող` Սրբազանը օրինակ բերեց Սիմեոն ծերունուն, որ իր գիրկն առաւ Տաճար ընծայուած Յիսուս Մանկանը: Սրբազանը հաւատացեալներին հրավիրեց խորհրդածել Սիմեոն ծերունու կերպարի մասին, որ իր ծերութեան մեջ շարունակում էր ծառայել Աստծուն և յույսով սպասել Իսրայէլի փրկութեանը, ազգերի լոյսին: Նրա մեջ կար տասնամեակների մի աննահանջ Հույս, որը չէր կորցնում: Եւ վերջապէս Սիմեոնը տեսնում է Հույսը` Յիսուս Մանկանը, և աչքերը վեր բարձրացնելով` խնդրում է Աստծուն, որ խաղաղությամբ արձակի իրեն, որովհետև <<աչքերս տեսան փրկութիւնը քո>>:
<<Յիուսի տիպար Սիմեոն ծերունին… սիրելիներս, մեզանից յուրաքանիւրի մեջ կա Սիմեոնը: Գուցե, երիտասարդ եք, բայց սպասում եք Սիմեոնի ծերունական համբերատարութեամբ, – շարունակեց Սրբազան Հայրը: – Բոլորն ունեն սպասումներ, Յոյսեր, բայց նաև պէտք է համարձակութիւն, որ երբե՜ք չկորցնենք մեր Յոյսը, ակնկալիքը>>:
Սուրբ Պատարագից յետոյ տեղի ունեցաւ մոմերի օրհնութեան կարգը և ապա վառուեց Քրիստոսի լոյսը խորհրդանշող խարոյկը` Աւետարանի ընթերցմամբ, կատարուեց Անդաստանօրհնեքի գեղեցիկ արարողութիւնը` աշխարհի չորս կողմերի, քաղաքների, գիւղերի, անդաստանների, վանքերի օրհնութեան հինաւուրց կարգը, որ սովորաբար կատարւում է երեկոյեան ժամերգութեան ընթացքում:
Դիւան Առաջնորդութեան Կաթողիկէ Հայոց
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ