Մայիսը Տիրամօր հետ. Աղօթք Նորածին սուրբ կոյս Մարիամին
Աստուածամօր Անարատ Յղութիւնն ու Ծնունդը
Սուրբ Կոյս Աստուածածին, յաւիտեան օրհնեալ լինի այն պահը, երբ Քո Մայրը, Սրբուհի Աննան յղացաւ Քեզանով, 9 ամիս իր ներսում սիրոյ գուրգուրանքով պահպանեց ու նուիրեց մարդկութեանը` որպէս Ժպիտն Աստծոյ, Նախաշաւիղը փրկութեան, Զեփիւռը արթնութեան. Սիրոյ և խաղաղութեան լուսաշող Աւետաբերը` մեզ, բոլորիս համար։
Ով շնորհալի Մանկիկ,
Քո երջանիկ ծննդեամբդ Դու երջանիկ դարձրիր Երկինքը,
մխիթարեցիր աշխարհը, սարսափեցրեցիր դժոխքը.
Դու սփոփանք բերեցիր ընկածներին, մխիթարութիւն ՝ տխուրներին,
առողջութիւն հիւանդներին, ուրախութիւն բոլորին,
Աղաչում ենք Քեզ.
Դու հոգևորապէս վերածնուէ մեր մէջ,
նորոգէ մեր հոգին՝ Քեզի ծառայելու.
վերակենդանացուր մեր սիրտը ՝ քեզ սիրելու համար,
ծաղկեցուր մեր մէջ այն առաքինութիւնները,
որոնցմով միշտ աւելի կարողանանք քեզ հաճելի լինել:
Ո՛վ մեծափառ փոքրիկ՝ Մարիամ, մեզ համար եղիր «Մայրիկ»,
մխիթարութիւն տագնապների մէջ, յոյս ՝ վտանգների մէջ,
պաշտպանութիւն փորձութիւնների մէջ, փրկութիւն մահուան մէջ:
Ամէն
Յիսուս, Մարիամ և Հայր Յովսէփ, մենք ազգովին ձեզ ենք յանձնւում։
Պաղատագին խնդրում ենք, մեր ընտանիքներին, հայրենիքին ու Ժողովրդին միութիւն եւ խաղաղութիւն շնորհեցէք։
Հայր մեր/ Ողջո՜յն քեզ Մարիամ 🌹🌹🌹, Փառք Հօր․
Յիսուս, Մարիամ և Հայր Յովսէփ, Սիրտս մարմինս եւ հոգիս ձեզ եմ յանձնում։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ